Ուկրաինացի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել մեկնել Հայաստան ու օգնել հայերին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Արտեմ Դմիտրուկը խորապես անհանգստացած է Արցախում ընթացող պատերազմական իրավիճակով, փոխանցում է AnalitikaUA.net-ը։ «Ես` որպես Ուկրաինայի ազգային պատգամավոր և Հայաստանի հետ բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, խորապես անհանգստացած եմ Արցախում տիրող իրավիճակով: Հաղորդում են թեժ մարտերի մասին սահմանի ողջ երկայնքով, խփված ուղղաթիռների...









