Ուկրաինական Bees Airline-ը սկսել է կանոնավոր երթուղիներով բեռնափոխադրումներ կատարել դեպի Երեւան եւ Թբիլիսի
Bees Airline ավիաընկերությունը հայտարարել է իր կանոնավոր երթուղիներով բեռների եւ փոստի փոխադրումների մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։ Այս փուլում ավիաընկերությունն ընդունում է ընդհանուր եւ հատուկ բեռներ (կենդանիներ, արժեքավոր բեռներ, դիվանագիտական փոստ եւ արագ փչացող ապրանքներ)՝ Կիեւ-Թբիլիսի-Կիեւ, Կիեւ-Երեւան-Կիեւ եւ Կիեւ-Շարժա-Կիեւ կանոնավոր երթուղիներով փոխադրման համար: «Բեռնափոխադրումների վաճառքը կիրականացվի համապատասխան երկրներում...