«Genesis Armenia»-ն բացեց իր գրասենյակը
Հունվարի 31-ին Երևանում՝ Ազատության 1/18 հասցեում, բացվեց համահայկական մտավոր ներուժի համախմբմանն ուղղված «Genesis Armenia» նախաձեռնության (հետագայում՝ հիմնադրամի) գրասենյակը: Բացման արարողությանը մասնակցում էին «Genesis Armenia»-ի մասնագիտական խմբերի ղեկավարներն ու ներկայացուցիչները, ծրագրերի ղեկավարներն ու նրանց հետ աշխատող կամավորները։ Նախաձեռնության հեղինակ, քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Աբրահամ Գասպարյանը ներկայացրեց «Genesis Armenia»-ի ռազմավարությունը, նպատակներն...