«Հայփոստ»-ը թողարկել է մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակին
«Հայփոստ» ընկերությունը շրջանառության է դնում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Անրի Վեռնոյի (Աշոտ Մալաքյան) ծննդյան 100-ամյակը» թեմային: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ֆրանսիացի հայազգի կինոռեժիսոր, գրող, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ Անրի Վեռնոյի (Աշոտ Մալաքյան, 1920-2002թթ.) դիմապատկերը: Գեղաթերթիկի վրա ներկայացված են հատվածներ Անրի Վեռնոյի գեղարվեստական ֆիլմերի պաստառներից: Անրի Վեռնոյը սովորել է Մարսելի...