Ուկրաինայի բոլոր մարզերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվում
Թեմատիկ միջոցառումների մեկնարկը տրվել էր մի քանի օր առաջ: Խոշոր քաղաքների փողոցներում Հայոց ցեղասպանության մասին պաստառներ, գովազդային վահանակներ, սթրիթլայթեր եւ սոցիալական ուղղության այլ տեղեկատվական նյութեր են տեղադրվել, հայտնում է AnalitikaUA.net-ը: Այսօրվա ոգեկոչման միջոցառումները մեկնարկել են աղոթքներով Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում: Իսկ Կիեւի կենտրոնում գտնվող խաչքարի մոտ ծաղիկ դնելու արարողությունը տեղի...