Կիևում փետրվարի 8-ին, երեք ուկրաինաբնակ հայ բռնցքամարտիկ դուրս են եկել ռինգ և հաղթել իրենց մրցակիցներին։
Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, աշխարհի չեմպիոն Արտեմ Դալաքյանը (19-0, 14 КО) 4-րդ անգամ պաշտպանեց իր գոտին վենեսուելացի Հոսբեր Պերեսի հետ լարված 12-րդ ռաունդանոց մենամարտում:
Պերեսի համար դա առաջին մենամարտն էր իր կարիերայում Հարավային Ամերիկայից դուրս: Իսկ Դալլաքյանը չորրորդ անգամ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը և անցկացրել 19-րդ մենամարտը Ուկրաինայում: Աշխարհի չեմպիոն Արտեմ Դալաքյանը երկու տարի առաջ տիտղոսը նվաճել է ԱՄՆ-ում ՝ հաղթելով ամերիկացի Բրայան Վիլորային:
Union Boxing Promotion-ի բռնցքամարտի երեկոյի ընթացքում Զորավոր Պետրոսյանը և Արամ Ֆանիյանը ռինգ դուրս եկան և հաղթեցին իրենց մրցակիցներին: Զորավոր Պետրոսյանը (6-0, 2 КО) նոկաուտի ենթարկեց Բելառուսի ներկայացուցիչ Նադզիր Բախշիևին 5-րդ ռաունդում, իսկ Արամ Ֆանիյանը (13-1, 1 КО) 8-րդ ռաունդում միավորներով հաղթեց Արտյոմ Այվազիդիին:
Ինչպես ավելի վաղ խոստացել էր Sparta Boxing Promotions-ի համահիմնադիր Իգոր Ֆանիյանը, ակումբի մարտիկների (Պետրոսյանի և Ֆանիյանի) ռինգ մուտքը տեղի է ունեցել հայկական երաժշտության ներքո:
Մեկ շաբաթ առաջ Sparta Boxing Promotions ներկայացուցիչ Կարեն Չուխաջյանը (16-1, 7 КО) հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Վորոբյովին (9-1, 6 КО) և նվաճել WBA International-ի գոտին:
Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում սպորտին և Ուկրաինայի մարզիկներին աջակցությանը։ Բացվում են տարբեր մարզական խմբակներ։ Մարզական միջոցառումներին շնորհվում են ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակներ։