Հին հայկական դրոշը ուղարկվել է առաջնագիծ, հայտնում է AnalitikaUA.net-ը։
Կազմակերպիչների մտահղացման համաձայն՝ այժմ դրոշը կխորհրդանշի Ուկրաինայի հայերի սերունդների շարունակականությունը և միասնությունը Ուկրաինայի ժողովրդի հետ՝ ռուսական զավթիչ ուժերի դեմ պայքարում։
«Սեպտեմբերի 8-ին՝ Պոդոլի հայկական եկեղեցու տաճարի խորհրդանշական օրը, «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական հարթակի ներկայացուցիչներն Անիի թագավորության պատմական դրոշը, որը հայ համայնքի ոչ պաշտոնական դրոշն է, հանձնեցին Ուկրաինայի Զինված ուժերի վաշտի հրամանատար Կարեն Սագատչյանին և մոտոցիկլետների փառատոնի նախագահ Աշոտ Առուշանովին»։
Պատմական խորհրդանիշների օգտագործումն ազգային պատմական հիշողության պահպանման կարևոր բաղադրիչ է, AnalitikaUA.net-ին ասել է պատմաբան Մաքսիմ Ցարենկոն՝ մեկնաբանելով Անիի Բագրատունյաց թագավորության դրոշի ներկայությունն Ուկրաինայի հայերի տարբեր միջոցառումների ժամանակ։
«Գաղտնիք չէ, որ ժամանակակից Ուկրաինայի տարածքում հայկական խոշոր գաղթօջախներ են ձևավորվել Անիի թագավորության անկումից հետո։ Բնականաբար, վերաբնակիչները պահպանել են իրենց հայրենիքի ավանդույթներն ու խորհրդանիշները»,- ասել է նա։
Ցարենկոն ընդգծել է, որ հայկական խորհրդանիշներն ինտեգրվել են տեղի միջավայրին, և այժմ դրանք կարելի է գտնել երկրի տարբեր շրջաններում։
«Անիի թագավորության դրոշը մեր արմատների հիշողության և սերունդների կապի խորհրդանիշն է»,- եզրափակել է պատմաբանը։