FreeStyle

Ուկրաինացի հայտնի հայագետ Իրինա Գայուկն արժանացել է հերթական հեղինակավոր մրցանակին

Լվովցի անվանի հայագետ Իրինա Գայուկը դարձել է մշակույթի ոլորտում 2022 թ. Լվովի տարածաշրջանային մրցանակի դափնեկիր,- հայտնում է AnalitikaUA.net-ը։

Գիտնականի աշխատանքը «Ուկրաինայի հայկական համայնքի մշակույթը. պատմական դիսկուրս (2019) և «Հայկական եկեղեցու կրոնական կենտրոնների պատմական համայնապատկերն ուկրաինական հողերում. նվիրվում էՀայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի կանոնական գործունեության վերականգնման 30-ամյակին» (2021) լավագույնն են ճանաչվել Սվյատոսլավ Գորդինսկու անվան «Արվեստագիտություն և մշակութաբանություն» անվանակարգում։

Լուրն առանձնակի ուրախությամբ է ընդունել հայ համայնքը: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ Իրինա Գայուկի նման գիտնականներն ամրապնդում են ուկրաինացի և հայ ժողովուրդների հարաբերությունները։

Իրինա Գայուկը Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիր է։