FreeStyle

Ուկրաինայի դեսպանատունը հերքել է Մենենդեսի հայտարարությունը

Հայաստանում Ուկրաինայի դեսպանություն. ռուսական քարոզչությունը հնացած ֆեյք է կրկին պտտում:

Ռուսական քարոզչությունը կրկին փորձում է հայկական լրատվամիջոցներում հնացած ֆեյք պտտել այն մասին, թե իբր Ուկրաինան ֆոսֆորային զինամթերք է մատակարարել Ադրբեջանին ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։

Դեռ երկու տարի առաջ ուկրաինական պետության ղեկավարը բոլոր կասկածներին վերջ դրեց. «Ուկրաինան երբեք ոչ մի տեղ ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել։ Ընդհանրապես»:

Ռուսական հերթական կեղծ տեղեկությունը դեռևս նպատակ ունի անվստահություն և կասկած սերմանել Ուկրաինայի և Հայաստանի, երկու պետությունների ժողովուրդների միջև։ Սա Ռուսաստանի մոտեցումն է, որը 2014-ին չգրգռված ագրեսիա սկսեց Ուկրաինայի դեմ, որն այս տարվա փետրվարի 24-ից վերածվեց լայնամասշտաբ հանցավոր պատերազմի ուկրաինական պետության դեմ։

Այնուամենայնիվ, Ուկրաինան բաց է եղել և մնում է Հայաստանի հետ կապերի զարգացման և փոխշահավետ համագործակցության համար։