Կարեն Չուխաջյանը դարձել է երկու չեմպիոնական գոտիների տերը Ռիգայում տարած հաղթանակից հետո

Ուկրաինահայ Կարեն Չուխաջյանը Ռիգայում հաղթելով Արգենտինայի ներկայացուցիչ Խոել Մարկոս Մաֆաուդին՝ դարձել է երկու չեմպիոնական բռնցքամարտի գոտիների տեր
Այս մասին հաղորդում է AnalitikaUA-ն։
Ինչպես նշում է աղբյուրը, մեր կեսմիջին քաշային կարգի բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել մրցակցին երկրորդ ռաունդում և նվաճել է WBO International և IBF International տիտղոսները։
«Նախորդ տարվա նոյեմբերին Չուխաջյանը փորձել էր նվաճել IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ մենամարտելով ամերիկացի Ջարոն Էնիսի դեմ, սակայն պարտություն էր կրել միաձայն որոշմամբ։ Այդ անհաջողությունից հետո ուկրաինացի մարզիկը միաձայն որոշմամբ հաղթել էր արգենտինացի Կրիստիան Խավիեր Այալային», — ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Մաֆաուդի նկատմամբ այս հաղթանակը Չուխաջյանի 26-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա կրկնել է իր կարիերայի ամենավաղ նոկաուտը. 2023-ի ապրիլին նա նույն կերպ նոկաուտի էր ենթարկել վենեսուելացի Միչել Մարկանոյին։
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միության առաջնահերթություններից մեկը հայկական ծագում ունեցող մարզիկներին աջակցելն է: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից շնորհվող մրցանակները հանձնվում են տարբեր մարզական միջոցառումների ժամանակ: