FreeStyle

Ամեն օր հայերը համալրում են տարածքային պաշտպանության շարքերը՝ Ուկրաինայի հայերի միության հայտարարությունը

Ուկրաինայի հայերի միությունը հայտարարություն է տարածել`Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիայի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։

«Մենք` Ուկրաինայի քաղաքացիներն ենք, բնակվում ենք այս հողի վրա Х դարից. Հայկական համայնքը միշտ կարեւոր դեր է խաղացել անկախ ու ինքնուրույն պետականության կառուցման գործում։ Այս հողը մեր հայրենիքն է։

Փետրվարի 24-ին սկսվեց լայնամասշտաբ ռազմական ներխուժում Ուկրաինա։ Ռուսաստանի Դաշնությունը հրթիռակոծում է երկրի ողջ տարածքը։

Այս պահին զոհվում են անմեղ մարդիկ, ովքեր ՌԴ-ի կողմից դրսեւորվող ագրեսիայի զոհեր են։ Մեր բազմաթիվ համաքաղաքացիներ զենքը ձեռքին կանգնած են իրենց ուկրաինացի եղբայրների կողիքն`պաշտպանելու իրենց հարազատ քաղաքներն ու բնակավայրերը։ Յուրաքանչյուր օր հայերը լրացնում են տարածքային պաշտպանության շարքերը։

Մենք` Ուկրաինայի հայերս, դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիան մեր երկրի նկատմամբ եւ դատապարտում ենք մինչ օրս տեղի ունեցող օկուպացիան։ Այս պահին մենք ուկրաինացի ժողովրդի հետ ուս ուսի տված պաշտպանում ենք մեր քաղաքները, տները եւ հարազատներին։

Դիմում ենք միջազգային հանրությանը`խնդրելով, որ գործարկի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կանգնեցնեն Ուկրաինայի դեմ ագրեսիան։

Միասին դեպի հաղթանակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Leave a Response