FreeStyle

Եվրոպայում Tesla էլեկտրամոբիլների վաճառքը կտրուկ ընկել է

Tesla էլեկտրամոբիլների վաճառքը եվրոպական շատ առանցքային շուկաներում կտրուկ նվազել է: Այն կարող է պայմանավորված լինել, մասնավորապես, սպառողների արձագանքով` Իլոն Մասկի հայտարարությունների արդյունքում: Այս մասին հայտնում է Financial Times-ը:

Financial Times-ի տվյալներով՝ Գերմանիայում հունվարին վաճառվել է մոտ 1 277 էլեկտրամոբիլ, սա տարեկան կտրվածքով 59%-ով պակաս է: Բանն այն է, որ Tesla-ի միակ արտադրական գործարանը Եվրոպայում Գերմանիայում է գտնվում։

Պարբերականը փոխանցում է, որ Ֆրանսիայում Tesla-ի վաճառքները հունվարին նվազել են 63%-ով, իսկ Նորվեգիայում՝ 38%։ Մեծ Բրիտանիայում վաճառվող էլեկտրական մեքենաների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 8%-ով:

Մի շարք փորձագետների կարծում են, որ սպառողները սպասում են նորացված Model Y-ին, որը նախատեսվում է թողարկվել 2025 թվականի առաջին կեսին, այդ իսկ պատճառով էլ Tesla-ի վաճառքը նվազել է Գերմանիայում։ Սակայն մյուս դիտորդները կարծում են, որ վաճառքի անկումը պայմանավորված է Մասկի հայտարարությունների պատճառով է եղել։

Ինչպես հիշեցնում Է FT-ն, միլիարդատերն ակտիվորեն Գերմանիայի ներքաղաքական իրադարձություններն է մեկնաբանել։