FreeStyle

Զելենսիկն շահագրգռված է ընդլայնել գործընկերների թիվը. ուկրաինացի քաղաքագետը՝ Երևանի հետ հարաբերությունների մասին

Ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն UA-Report.info-ին տված հարցազրույցում պատմել է հայ-ուկրաինական փոխհարաբերությունների ներկա իրողությունների, երրորդ երկրների գործոնի մասին, որոնք ազդում են Կիեւի եւ Երեւանի հարաբերությունների դինամիկ զարգացման վրա, ինչպես նաեւ համագործակցությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ քայլերի մասին։

«Ես կարծում եմ, որ երկկողմանի հարաբերությունները նոր, ավելի կառուցողական մակարդակի հասցնելու համար գլխավոր իմպուլսը կարող է պատկանել նախևառաջ հասարակական կազմակերպություններին, Ուկրաինայի հայ համայնքին, քանի որ այն շատ ակտիվ է եւ բավականին մեծ հեղինակություն է վայելում, եւ շատ հետաքրքրված է, որ մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանան հնարավորինս լավ», — նշել է նա։

Քաղաքագետի կարծիքով՝ Ուկրաինայի հայ համայնքը կարող է դառնալ գլխավոր շարժիչ ուժը՝ առաջարկելով նոր նախաձեռնություններ։

«Հենց Ուկրաինայի հայ համայնքը կարող է ստանձնել երկկողմանի հարաբերությունների ակտիվացման եւ առավել դրական զարգացման գործում գլխավոր շարժիչ ուժի դերը, առավելեւս ներկայիս իրավիճակը կարող է նպաստել դրան։ Մեր նախագահը հետաքրքրված է գործընկերների թիվն ավելացնելու մեջ, եւ նա, ըստ էության, պատրաստ է համագործակցել, եւ Ուկրաինայում հայ համայնքը, որն առանց այն էլ մեծ առաքելություն է կատարում մեր երկու ժողովուրդների շրջանում, պահպանում է լավ հարաբերությունները, կարող է դառնալ այն շարժիչ ուժը, որը նոր իմպուլս կհաղորդի երկկողմանի հարաբերություններին»,- ընդգծում է Ֆեսենկոն։

Փորձագետը համարում է, որ դրանք կարող են լինել փորձագիտական եւ լրագրողական հանրության ներկայացուցիչների միջեւ շփումները։ «Ուկրաինացիները կարող են շատ հետաքրքիր տեղեկություններ ստանալ վերջին տարիների Հայաստանի քաղաքական զարգացումներին վերաբերյալ՝ արդեն նոր կառավարության օրոք, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի փորձի և այն մասին, թե ինչպես է Հայաստանը հաղթահարում այդ խնդիրները, որը արդիական է Ուկրաինայի համար։

Իսկ մյուս կողմից, ես կարծում եմ, որ Հայաստանին նույնպես շատ կարևոր է և հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպես է զարգանում Ուկրաինան արդեն նախագահ՝ Զելենսկու ղեկավարման օրոք, նորարարության ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում մեզ մոտ։ Ահա դա է փոխադարձ շարժումը՝ միմյանց ընդառաջ, հնարավորինս շատ տեղեկատվության ստացումը մեր երկու երկրների ներքին զարգացումների մասին, ինչպես նաեւ համատեղ քննարկումը հետագա համագործակցության նախագծերի շուրջ եւ ինչպես մեր երկու երկրները ավելի ակտիվ զարգացնեն իրենց փոխհարաբերությունները, ահա, այս ամենը կարող է դառնալ իսկապես հզոր իմպուլս երկկողմանի հարաբերությունները բարելավելու համար»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2013 թվականից միջազգային համագործակցությունը դարձել Է Ուկրաինայի հայերի միության զարգացման գերակա ուղղությունը: ՈՒՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է, որ կազմակերպությունն ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերություններն ավելի ամուր լինեն:

Leave a Response