FreeStyle

Անտոն Դրոբովիչ. Ուկրաինայի հայ համայնքը պատմական հայրենիքի հետ կապի պահպանման օրինակ է

Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի տնօրեն Անտոն Դրոբովիչը AnalitikaUA.net-ին տված հարցազրույցում բարձր է գնահատել Կիեւի եւ Երեւանի հարաբերությունների ամրապնդման գործում համայնքի դերը՝ հայ համայնքի գործունեությունն անվանելով կատարյալ:

Նրա խոսքով՝ ժողովուրդների համատեղ ապրելու բազմադարյա պատմությունն անչափ կարեւոր է, եւ շատերը արժե սովորեն այն բանից, թե մենք ինչպիսի հայ-ուկրաինական գործընկերություն ունենք:

«Հայ համայնքը Ուկրաինայի ամենակոնսոլիդացված եւ սուբյեկտային համայնքներից է, այն տեսանելի է, ազդում է հանրային կյանքի վրա: Հայ համայնքի հետ գործ ունենալը հաճելի է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ նա սոցիալապես պատասխանատու է, հավատարիմ համայնքի ժողովրդավարական ընթացակարգերին, եւ ինձ թվում է, որ շատ դեպքերում այն պատմական հայրենիքի հետ կապի պահպանման ընդօրինակման նմուշ է, եւ Ուկրաինայում սոցիալական հարաբերությունների պատասխանատու լիարժեք սուբյեկտ»,- նշել է Անտոն Դրոբովիչը:

Կամենեց Պոդոլսկից Հայակական Աստվածամոր սրբապատկերի եւ Կիեւյան Սուրբ Սոֆիայի տաճարի հայկական ժամերգությունների օրինակով դիմելով ընդհանուր խորհրդանիշներին՝ նա ընդգծել է, որ արժե այդպիսի կոնսոլիդացնող խորհրդանիշներ փնտրել, ուշադրություն դարձնել այդպիսի պատմություններին, դրանք ուսումնասիրել եւ դրանց մասին պատմել լրատվամիջոցներում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2013 թվականից միջազգային համագործակցությունը դարձել Է Ուկրաինայի հայերի միության զարգացման գերակա ուղղությունը: ՈՒՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է, որ կազմակերպությունն ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերություններն ավելի ամուր լինեն:

Leave a Response