FreeStyle

Ուկրաինական ԶԼՄ-երն ու փորձագետները ակտիվորեն լուսաբանում են իրադարձությունները Արցախում

Ուկրաինական ԶԼՄ-երում ակտիվորեն լուսաբանվում են Արցախում տեղի ունեցող իրադարձությունները:Քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանի կարծիքով, ընդհանուր առմամբ մոտեցումը հավասարակշռված է և ներկայացնում է բոլոր կողմերի տեսակետը:

«Կային եզակի դեպքեր, երբ հրապարակվում էին ադրբեջանակն աղբյուրներից տեղեկություններ, սակայն դա պարբերական բնույթ չի», — ասել էր նա UA-Report.info-ի հետ զրույցի ժամանակ:

Փորձագետն առանձնացրել էր ուկրաինացի պատգամավորներ Արտեմ Դմիտրուկի և Դարյա վոլոդինայի հայտարարությունները, որ նման աջակցությունը խորհրդարանականների կողմից շատ կարևոր է:

Ավելի վաղ մեծ ռեպորտաժ էր ցուցադրվել НАШ հեռուստաալիքով՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Իր կարծիքով եթերում կիսվեց գեներալ Վիլեն Մարտիրոսյանը, Ուկրաինայում հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը և այլ փորձագետներ:

Այսօր Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ քննարկումներին մասնակցում են հայտնի փորձագետներ Օլեգ Սահակյանը և Իլյա Կուսան: Հետևել քննարկմանը հնարավոր է Ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով:

Leave a Response