Ուկրաինացի գիտնականը հաստատում է հայկական և ուկրաինական ազգային զարդանախշերի միջև նմանությունների առկայությունը
«Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Կորնիենկոն հաստատել է հայկական և ուկրաինական ազգային նախշերի և զարդանկարների միջև նմանությունը։ Նախկինում նման կարծիք է հայտնել նաև դիզայներ Մարգարիտա Պետրոսյանը՝ տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:
«Կարծում եմ՝ այս պարագայում մեկտեղվում են ինչպես դարավոր պատմությունը, այնպես էլ համայնքների սերտ կապը։ Իհարկե, նրանք նաև փոխառել են իրարից դուր եկած զարդանախշերը»,- նշում է Կորնիենկոն:
Ավելի վաղ ազգային զարդանախշերի նմանության վերաբերյալ կարծիք էր հայտնել նաև դիզայներ, Margo հեղինակային նորաձևության տան հիմնադիր-տնօրեն Մարգարիտա Պետրոսյանը։
«Գործընկերս՝ Վալերի Գորոդնիչան, որի հետ արդեն 3 տարի աշխատում եմ, ապրում է Խարկովում․ նա ինձ կես խոսքից հասկանում է: Միասին աշխատելիս ազգային զարդանախշերի միջև բազմաթիվ նմանություններ ենք հայտնաբերել»,- ասել է Պետրոսյանը: