Ուկրաինայում պատարագ է մատուցվել Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ: Փերտվարի 28-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում Սումգայիթի ջարդերի հայ զոհերի հիշատակին նվիրված ծառայություն է մատուցվել, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Կիեւում Պատարագ է մատուցվել Սրբոց Նահատակաց եկեղեցում, որն իրականացրել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի պատրիարքարանի ղեկավար, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը:
Պատարագին մասնակցել են Ուկրաինայի Հայերի միության, Կիեւի համայնքի ներկայացուցիչները, Ուկրաինայի մայրաքաղաքից եւ մերձակա շրջաններից Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդները:
Ուկրաինայի տարբեր տարածաշրջաններում հայ համայնքի ներկայացուցիչներն ամեն տարի անցկացնում են տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին: