Մեդիա դաշտի խնդիրներն ամենավառ կերպով երևում են ճգնաժամային պահերին։ Բայց դե ավելի լավ է ճգնաժամ երկրումդ չլինի ու խնդիրներն էլ թող այդքան ցցուն չերևան։ Սակայն կարելի է դիտարկումներ անել՝ հիմնվելով մեր երկրից հեռու գտնվող, բայց հնարավոր ազդեցություններ ունեցող ճգնաժամի ընթացքի վրա։ Ռուս-ուկրաինական հակամարտությունն այսօր հենց այն ճգնաժամերից է, որը թույլ...
Փետրվարի 16-ին կայացել է ուկրաինա-հայկական գործարար խորհրդի հիմնադիր ժողովը, հաղորդում է AnalitikaUA.net-ը։ Նիստին մասնակցել են Ուկրաինայի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավարներ Անատոլի Կինախը եւ Արսեն Ղազարյանը, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Ուկրաինայի եւ Հայաստանի գործարար ասոցիացիաների եւ առեւտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ, երկու...
Ուկրաինայում ՀՀ դեսպանատունն ու հյուպատոսություններն աշխատում են բնականոն ռեժիմով, հաղորդում է AnalitikaUA.net-ն՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի համաձայն՝ բոլոր դիվանագետներն աշխատում են իրենց տեղում, հյուպատոսական ծառայությունները կատարում են իրենց աշխատանքը: ԶԼՄ-ները հաղորդում են, որ Բորիսպոլի միջազգային օդանավակայանը նույնպես աշխատում է բնականոն ռեժիմով, սակայն նախազգուշացնում են, որ առաջիկայում չվացուցակը կարող է...
Գորոդենկայում (Իվանո-Ֆրանկիվսկի մարզ) ավարտում են վթարների վերացման եւ տեղական նշանակության ճարտարապետական հուշարձանի՝ Հայկական կաթոլիկ եկեղեցու պահպանման նախագիծը, հայտնում է AnalitikaUA.net-ը։ Նախագիծն իրականացվում է «Կարպատյան տեղական համայնքների նախաձեռնությունների աջակցություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Կարպատյան եվրատարածաշրջան - Ուկրաինա» ասոցիացիան, հայտնում են քաղաքային խորհրդից։ Այժմ նրանք փակել են տանիքի մի մասը, որը...
Խարկովցի գրող Սերգեյ Մանուկյանը հրատարակել է «Թռիչք եւ պատիժ» գիրքը՝ մարշալ Սերգեյ Խուդյակովի կյանքի մասին։ Գիրքը պատմում է տասնյակ ու հարյուրավոր կերպարների, նրանց դրամաների ու ողբերգությունների մասին, հայտնում է AnalitikaUA.net-ը։ Հեղինակը եզակի փաստեր է բացահայտում մարշալ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) կյանքից՝ նրա մանկությունը, ընտանիքը, կյանքի ուղին եւ Ուկրաինայի հետ կապերը։ Ինքը՝...
Ապրանքաշրջանառությունը Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ 2021թ. կազմել է $159,9 մլն եւ ավելացել է 24%։ Այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։ Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայից արտահանումը Հայաստան կազմել է $135,46 մլն եւ ավելացել է 19,47%։ Հայկական ներմուծումն Ուկրաինա կազմել է $13,48 մլն եւ ավելացել 35,29%։...
Սեւերոդոնեցկում (Լուգանսկի մարզ) տեղադրվել եւ օծվել է հայկական խաչքար՝ նվիրված ուկրաինացի եւ հայ ժողովուրդների անմեղ զոհերին, հայտնել է AnalitikaUA.net-ը։ Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգեւորականներ, ինչպես նաեւ հյուրեր հայկական համայնքներից։ «Այսօր եւ այժմ նշանակալից իրադարձություն է երկու ազգերի, հենց ինձ եւ ձեզ...
Կիևում՝ Ուկրաինայի հայերի միության կենտրոնական գրասենյակում, տեղի է ունեցել Ուկրաինայի հայ բժիշկների միության (UAMU) կլոր սեղան, հայտնում է AnalitikaUA.net-ը։ Միջոցառման ընթացքում ամփոփվեցին Գեղարքունիքի մարզ կատարած այցի արդյունքները, քննարկվեցին Հայաստանին հետագա աջակցության ալգորիթմը, ինչպես նաև բժիշկների, ուսանողների և հիվանդների փոխգործակցության ուղիները։ Ինչպես գիտեք, նոյեմբերին Ուկրաինայի հայ բժիշկները Հայաստան կատարած այցի ժամանակ...
Լվովի հայկական տաճարում նշել են Ուկրաինայում Հայ Առաքելական կանոնիկ եկեղեցու վերականգնման 30-ամյակը, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։ Այդ առիթով Սուրբ Տիրամոր վերափոխման Հայկական մայր եկեղեցում բացվել է ցուցահանդես, որը մշտապես գործելու է տաճարում։ Դրանք եկեղեցական եւ կենցաղային իրեր են, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ Լվովի տարածքում հայ համայնքի կյանքին։ Պարբերականի տեղեկացմամբ՝ տաճարում...