Հայաստանից տարհանման չվերթով 80 ուղևոր է տեղափոխվել Ուկրաինա
Մայիսի 10-ին տարհանման չվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 80 ուղեւոր, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը: Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Հայաստանից չվերթով Կիեւ է մեկնել 80 ուղեւոր, որից 51-ը Ուկրաինայի քաղաքացիներ են: Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ «Կիեւ» առանձին հսկիչ անցագրային կետի սահմանապահներն իրականացրել են ջերմաստիճանային սքրինինգ...